«Զինեդին Զիդանը կդառնա Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը»․ Ֆաբրիցիո Ռոմանո

«Զինեդին Զիդանը կդառնա Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը»․ Ֆաբրիցիո Ռոմանո

Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո։ Այդ մասին X-ի իր էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Դիդիե Դեշամի՝ որպես Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին։ Ամեն ինչ ավարտվեց։ Աշխարհի առաջնությունում երրորդ/չորրորդ տեղի համար հանդիպումը կլինի վերջինը, իսկ հետո նա հրաժեշտ կտա… և կսկսվի Զինեդին Զիդանի դարաշրջանը»,- գրել է նա։

Նշենք, որ երեկ Ֆրանսիայի հավաքականը չի կարողացել հասնել 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակչում Ֆրանսիան 0-2 հաշվով պարտվել է Իսպանիային։

Leave a Comment