Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարար Մարինելա Պրիֆտիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։
Դեսպան Մկրտչյանն առաջարկել է ձևավորել համագործակցության իրավապայմանագրային հիմք, խթանել մշակութային հաստատությունների, արվեստագետների և մարզական կառույցների միջև ուղիղ կապերը, ինչպես նաև իրականացնել համատեղ մշակութային, կրթական և մարզական ծրագրեր։Անդրադարձ է կատարվել մշակութային ժառանգության պահպանության և թվայնացման, ստեղծարար արդյունաբերությունների, երիտասարդական փոխանակումների, մարզական ֆեդերացիաների համագործակցության և համատեղ ուսումնամարզական ծրագրերի իրականացման հեռանկարներին։
Զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ակտիվացումը՝ ներառյալ տուրօպերատորների միջև առցանց B2B հանդիպումների կազմակերպումը։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը և բժշկական զբոսաշրջությանը նվիրված առաջիկա միջազգային համաժողովը։Փոխնախարար Պրիֆտին ողջունել է ներկայացված առաջարկությունները և պատրաստակամություն հայտնել հորդորել աշխատանքը մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ միջոցառումների նախաձեռնման ուղղությամբ։