Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։
Այս մասին հայտնում է JNS-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։
Հունիսի վերջին, Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին։ Դրանից հետո հարցը պետք է ներկայացվեր Քնեսեթի հաստատմանը։
Ըստ JNS-ի՝ խորհրդարանական քվեարկությունը կասեցնելու որոշումը կարող է դիտարկվել որպես Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի մաս։
JNS-ը նաև նշում է, որ նախորդ ամիս Ադրբեջանի իշխանությունները դատապարտել էին Իսրայելի կառավարության որոշումը և կոչ արել այն հետ շրջել։
Քնեսեթը շաբաթվա վերջին պետք է գնա ամառային արձակուրդի։ Ըստ JNS-ի՝ նստաշրջան չի անցկացնի մինչև հոկտեմբերի 27-ին նախատեսված ազգային ընտրությունները։