Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի խախտել Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը, և Վաշինգտոնը կրում է դրա չկատարման ամբողջական պատասխանատվությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
«Իրանը երբեք չի եղել իր պարտավորությունների որևէ խախտման նախաձեռնողը։ Մենք հպարտությամբ ենք հայտարարում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր բանակցություններում ցուցաբերել է և լրջություն: Համաձայնագրերը մշտապես խախտող կողմը ամերիկյան կողմն է», – ասել է Բաղային։
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև նշել է, որ Իրանը նույնպես կդադարեցնի հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը, մինչև Միացյալ Նահանգները չվերադառնա ձեռք բերված բոլոր համաձայնությունների կատարմանը։
«Ի սկզբանե մենք խոսել ենք «պարտավորություն՝ պարտավորության դիմաց» սկզբունքի մասին։ Եթե մյուս կողմը կատարի իր պարտավորությունները, մենք նույնպես կկատարենք մերը», – ասել է Բաղային։