Թեհրանը զգուշացրել է երրորդ երկրներին ԱՄՆ հարվածներին մեղսակից լինելու հետևանքների մասին

Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մեղսակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների օրինական թիրախ, հաղորդում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։

«Ագրեսոր կողմերի հետ ցանկացած հանցակցություն կամ համագործակցություն կունենա հետևանքներ, և այն աղբյուրներն ու վայրերը, որտեղից Իրանի դեմ հարվածներ են հասցվում, կդառնան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանական հարվածների օրինական թիրախներ», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Leave a Comment