Իրանի ԱԳՆ-ի հրատապ հայտարարությունը․ ՄԱԿ-ից պահանջում են պատժել ԱՄՆ-ին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ԱՄՆ-ի վերջին հարձակումների համատեքստում, դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին՝ պահանջելով պատասխանատվության կանչել «ագրեսորներին Իրանի ժողովրդի դեմ իրենց հանցագործությունների համար»։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դժգոհություն է արտահայտել ՄԱԿ-ի քարտուղարության դիրքորոշման վերաբերյալ՝ ԱՄՆ-ի կողմից իրավունքի բացահայտ խախտման նկատմամբ ցուցաբերած «ոչ կառուցողական մոտեցումների» պատճառով: 

Ըստ Mehr լրատվական գործակալության հաղորդած հայտարարության՝ նախարարությունը կոչ է արել գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Անվտանգության խորհրդին, պատասխանատվության ենթարկել ու պատժել բոլոր նրանց, ովքեր տվել են հրամաններ և իրականացրել հանցագործություններ ընդդեմ Իրանի ժողովրդի։

Leave a Comment