Երևանում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ը․ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված

Հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan» մակնիշի, «LiXiang» մակնիշի, «Tesla» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։

Leave a Comment