Օմանում բանակցություններ են․ ԱՄՆ-ն հեռվից է բանակցում

Օմանում բանակցողները քննարկում են Հորմուզի նեղուցով նավերի անարգել անցման համար միջանցքի ստեղծման հարցը, հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով տարածաշրջանային աղբյուրին։

Ինչպես նշում է Ռավիդը՝ հղում անելով անանուն դիվանագետի, Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին Օմանի մայրաքաղաք Մուսկատում։

«Կողմերը քննարկում են Հորմուզի նեղուցում «միջին միջանցքի» լիակատար բացման վերաբերյալ հնարավոր հռչակագիրը՝ լիարժեք և անարգել տեղաշարժի համար», – գրել է Ռավիդը X-ում արված գրառման մեջ։

Նշենք, որ Ամերիկյացի բանակցողները չեն մեկնել Օման՝ Իրանի հետ բանակցություններին մասնակցելու համար, սակայն Վաշինգտոնը կապ  է պահպանում Օմանի և Կատարի ներկայացուցիչների հետ, հաղորդում է CBS-ը։

 

Leave a Comment