ՌԴ-ն Վենեսուելա է հասցրել մարդասիրական օգնության առաջին 10 տոննա խմբաքանակը


Միջազգային


Ռուսաստանը Վենեսուելա է հասցրել ավերիչ երկրաշարժի զոհերի համար նախատեսված մարդասիրական օգնության առաջին 10 տոննա խմբաքանակը։ Այն ներառում է սնունդ, վերմակներ և առաջին անհրաժեշտության իրեր, ՌԻԱ Նովոստիին ասել է Կարակասում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը։

Նրա խոսքով, մարդասիրական օգնության առաջին 10 տոննա կշռող բեռը ներառում է սնունդ, վերմակներ և այլ անհրաժեշտ պարագաներ։ «Վաղը ժամանող բեռը շատ ավելի մեծ է. այն կներառի դեղորայք, վրաններ և շատ ավելին», – հավելել է Մելիք-Բաղդասարովը։



Leave a Comment