Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչը՝ Ֆրանսիա-Իսպանիա

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին կիսաեզրափակիչում հուլիսի 14-ին կհանդիպեն Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները:

Իսպանիայի ընտրանին նախօրեին քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեց Բելգիայի հավաքականին, մեկ օր առաջ Ֆրանսիան 2:0 հաշվով հաղթել էր Մարոկկոյին:

Երկրորդ կիսաեզրափակիչի մասնակիցները կորոշվեն Երևանի ժամանակով առաջիկա գիշերը կայանալիք Նորվեգիա-Անգլիա և Արգենտինա-Շվեյցարիա հանդիպումների արդյունքում:

Առաջնության եզրափակիչը, ինչպես նաև երրորդ տեղի համար հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment