10:00 Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներ, Թուրքիայի հայտարարություններ և Հայաստանի ներքաղաքական օրակարգը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·   Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արեն Հայրապետյանը դուրս է եկել 65 կգ քաշային կարգի եզրափակիչ, իսկ մյուս հայ մարզիկները շարունակում են պայքարը բրոնզի և սփոփիչ գոտեմարտերում։ 

·   Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ զրպարտության և բարի համբավին հասցված վնասի համար դատական հայցեր է ներկայացնելու իր դեմ արշավին մասնակցած բոլոր լրատվամիջոցների դեմ։ 

·   Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը գտնվելու է ամենամյա արձակուրդում, իսկ նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը։ 

·   Օգոստոսի 3-ից Աշխեն Հայրապետյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից՝ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ։ 

·   Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի հետևանքով գրեթե չորացել է, իսկ առաջիկա օրերին երկրում կրկին կանխատեսվում է +40°C-ից բարձր ջերմաստիճան։ 

·   Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել խուսափել տարածաշրջանային լարվածությունն ուժեղացնող քայլերից և աջակցել դիվանագիտական ջանքերին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման համար։ 

·   ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք ֆինանսական և առևտրային կազմակերպությունների նկատմամբ՝ մեղադրելով դրանք պատժամիջոցների շրջանցմանն աջակցելու մեջ։ 

·   Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ S-400 համակարգերի հարցի լուծման համար անհրաժեշտ են կառուցողական բանակցություններ Ռուսաստանի հետ, իսկ Կրեմլը հայտնել է, որ շարունակում է կապը Անկարայի հետ։ 

·   Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Սիրիայի կայունության գլխավոր սպառնալիքը Իսրայելի քաղաքականությունն է և կոչ արել հրաժարվել տարածաշրջանն ապակայունացնող մոտեցումներից։ 

·  Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերային հարվածներով թիրախավորել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերական և նավահանգստային ենթակառուցվածքները, ինչպես նաև շարքից դուրս բերել էներգետիկ և տրանսպորտային օբյեկտներ։

Leave a Comment