Խաչատրյան․ Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ՀՀ-ում ե՞րբ է խոշոր զորավարժություն անցկացվել

Խաչատրյան․ Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ՀՀ-ում ե՞րբ է խոշոր զորավարժություն անցկացվել

10 հուլիսի 2026 – 18:35 AMT

PanARMENIAN.Net – «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Ադրբեջանում իրականացվող զորավարժություններին, ֆեյսբուքյան իր էջում արծարծել է Հայաստանի ռազմական պատրաստվածության թեմային։

«Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են՝ ընդգծված հարձակողական ուղղվածությամբ։ Հայաստանում Գլխավոր շտաբի պետը զեկուցում է N զորամասում նոր ճաշարան բացելու վերաբերյալ․․․․

Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել: Աստծո սիրուն, Արծիվ գործընկերոջ օրինակը չբերեք։ Մասնակցել է ընդամենը 250 հայ խաղաղապահ, 58 ամերիկացի զինվոր և Կանզասի ազգային գվարդիայի ծառայող, 24 ֆրանսիացի ու 11 հույն»,-գրել է նա:

Leave a Comment