Հայազգի դիրիժոր Վալերի Գեորգիևը հոսպիտալացվել է․ նա արդեն տանն է – armeniatoday.am

Ռուսաստի հայազգի դիրիժոր Վալերի Գերգիևը հոսպիտալացվել է, հայտնել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին հայտնել է նրա դուստրը՝ Թամարա Գերգիևան։

Մաեստրոյի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչից հետո նրան շտապ տեղափոխել են բժշկական հաստատություն։

«Այժմ հայրս տանն է։ Նա իրեն լավ է զգում, և նրա կյանքին ոչինչ չի սպառնում»,- պարզաբանել է Գերգիևան։

Դիրիժորի դուստրը հրաժարվել է մեկնաբանել հոր վատ ինքնազգացողության պատճառը՝ ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով տարածված լուրերն այն մասին, թե երաժիշտը հոսպիտալացվել է կաթվածի (ինսուլտի) կասկածանքով։

27 տարեկանում Գերգիևը չորս տարի աշխատել է որպես Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։

 

Leave a Comment