Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Տարածքում շարունակվում են նաև նոր խաղադաշտի կառուցման աշխատանքները, որի ավարտից հետո բնակիչները կունենան ժամանակակից, անվտանգ և բարեկարգ հանրային տարածք՝ հանգստի և ակտիվ ժամանցի համար։
Երևանում հանրային տարածքները վերադարձվում են քաղաքացիներին՝ դառնալով ավելի հարմարավետ և բարեկարգ»,-ասվում է հաղորդագրությունում: