Ռուսական ուժերը ավիառումբերով հարվածել են Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի կենտրոնին, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս չորսը վիրավորվել են, նրանց թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։
Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով բռնկվել են ավտոմեքենաներ և բնակելի տուն, վնասվել ու ավերվել են բնակելի և ոչ բնակելի շինություններ։ Առնվազն 15 առանձնատուն վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է։
Ֆյոդորովը նաև հայտնել է, որ իրականացվում է բազմաբնակարան շենքի բնակիչների տարհանում, իսկ քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվել են չպայթած ավիառումբեր։

