Հուլիսի 7-ին և 8-ին ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Անկարայի գրասենյակի ներկայացուցիչները «Կրիպտոարժույթները և դարքնեթը» թեմայով երկօրյա աշխատաժողով վարեցին ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրում։ Այս մասին հայտնում եմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ գլխավոր դատախազության և Կրթահամալիրի ներկայացուցիչներ՝ կիսվելու փորձով, քննարկելու նորահայտ միտումներն այս ասպարեզում և ամրապնդելու կիբեր ուղղվածություն ունեցող հանցագործությունների հետաքննության և բացահայտման կարողությունները։
Աշխատաժողով կազմակերպվել է թվային միջավայրում նոր ձևավորվող անվտանգային մարտահրավերներին արձագանքելու մեր շարունակական համագործակցության շրջանակում։