
««Արարատցեմենտի» հետ կապված պրոցես կա․․․ Շատ շուտով լինելու է պետական, նշանակվելու է կառավարիչ»,- այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ես Կապանում զգուշացրեցի, ասեցի՝ այն մարդիկ, ովքեր այսօր պատվերով գործողություններ են անում, ազատվելու են աշխատանքից։ Ես հունիսին ասացի, էդ մարդիկ օգոստոսին բոլորն ազատված էին աշխատանքից, նրանց մի մասի դեմ քրեական գործ է հարուցված, մի մասն էլ դատվել է, մի մասն էլ միջնորդում է, որ վերականգնվեն աշխատանքի։ Ես էլ ասում եմ՝ չէ, հարգելիներս, այդ ժամանակ հստակ կանոնները սահմանվել է, լսել եք, թե ինչ եմ ասել։
Նույնը խնդրում եմ «Արարատցեմենտի» աշխատողներին, չմտնել դաշտեր, որ հետո տարիներով այս նույն ցիկլի մեջ մտնենք։ Նրանք, ովքեր կանեն այդ կարգի գործողություններ, այսինքն՝ մարդկանց վրա ճնշում կգործադրեն՝ փորձելով նրանց մղել գոծողությունների, ազատվելու են աշխատանքից։ Այո, ըստ էության, սպառնում եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։