Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. Ռոմանո


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Անվանի մարզական ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ փորձառու մասնագետ Ժորժե Ժեզուսը կդառնա Պորտուգալիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը, գրում է armsport.am-ը։
Այս պաշտոնում նա կփոխարինի Ռոբերտո Մարտինեսին, որը ազգային թիմը ղեկավարում էր վերջին երեք տարիներին։

​Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ժեզուսի հետ կստորագրվի աշխատանքային պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի աշխարհի առաջնության ավարտը։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս նշանակման մասին կհայտարարվի պաշտոնապես։

​71-ամյա Ժորժե Ժեզուշն իր մարզչական կարիերան սկսել է դեռևս 1989 թվականին։ Տարիների ընթացքում նա հասցրել է աշխատել այնպիսի հայտնի ակումբների հետ, ինչպիսիք են «Բենֆիկան», Լիսաբոնի «Սպորտինգը», «Ֆեներբահչեն» և «Ալ-Հիլալը», իսկ ավարտված մրցաշրջանում նա Սաուդյան Արաբիայի չեմպիոնի տիտղոսն է նվաճել «Ալ-Նասրի» ղեկին։

Հիշեցնենք, որ Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականը չկարողացավ հաղթել իր խմբում ԱԱ-2026-ի շրջանակներում, իսկ 1/8 եզրափակիչում զիջեց Իսպանիայի ընտրանուն ու վաղաժամ լքեց մրցաշարը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment