Թրամփը որոշում չի կայացրել Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս որոշում չի կայացրել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչներ մատակարարելու վերաբերյալ: «Անենք դա, թե ոչ… ես դեռ լիովին չեմ որոշել: Բայց հակված եմ ասելու. տեսեք, <…> նա [Էրդողանը] մեզ շատ է օգնում», – մեջբերում է ՏԱՍՍ-ը Թրամփի խոսքերը:

Մինչդեռ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Թրամփի մոտեցումը F-35-ի հարցում դրական է»: Էրդողանը նաև ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցները «մեծ մասամբ չեղարկվել են»: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ ԵՄ պաշտպանական նախաձեռնությունների արդյունավետությունը շատ սահմանափակ կլինի, եթե Թուրքիան լիովին չներգրավվի:

Էրդողանը կոչ է արել «անվերապահ և անհապաղ վերացնել» ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև պաշտպանական առևտրի բոլոր սահմանափակումները:

Ավելի վաղ, Թուրքիա կատարած այցի ժամանակ, Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կչեղարկի Անկարայի դեմ 2020 թվականին սահմանված պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթային համակարգերի գնման պատճառով, և հիշատակել է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հնարավորության մասին:

Leave a Comment