Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» – «Ելիմայ» հանդիպման տոմսերը կտրամադրվեն անվճար՝ խաղի օրը, մարզադաշտի մուտքի մոտ։ Այս մասին հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
«Ալաշկերտ» – «Ելիմայ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի մարզադաշտում։ Խաղի մեկնարկը 20:00-ին է։