«Ֆեռարի»-ի վարորդ Շարլ Լըքլեր շահեցաւ Սիլվըրսթոնի կրան փրին «Սէյֆթի քար»-ով աւարտած մրցումին, ուր «Մերսետես»-ի վարորդ Քիմի Անթոնելլի վերջին 3 կրան փրիներէն 2-րդ կրան փրին ըլլալով կէտ չկրցաւ ձեռք ձգել:
Ասիկա «Ֆեռարի»-ի պատմութեան 250-րդ տիտղոսն էր «Ֆորմիւլա 1»-ի աշխարհին մէջ եւ շրջավազքի մը վրայ, որ 1950-էն ի վեր կը գործէ:
Տարբեր դիրքերու վրայ պայքարող վարորդներ Մաքս Վերշթափեն եւ Անթոնելլի մրցումին վերջին բաժինին դուրս մնացին տարբեր պայմաններու տակ:
Անթոնելլիի ինքնաշարժը կանգ առաւ, մինչ Վերշթափեն, որ կը պայքարէր փոտիում բարձրանալու, աւարտէն 4 շրջան առաջ արկած մը ունեցաւ եւ դուրս մնաց` պատճառ դառնալով «սէյֆթի քար»-ի մտնելուն:
«Սէյֆթի Քար»-ի ներկայութեան գրեթէ բոլոր վարորդները անիւները փոխեցին բացի Ճորճ Ռասըլէն, որ 3-րդ դիրքէն բարձրացաւ 2-րդի` գերազանցելով Լուիս Համիլթընը, որ երկրորդ «Ֆեռարի»-ով կը գրաւէր Բ. դիրքը: Շատեր յոյս ունէին, որ վերջին շրջանին աւելի «թարմ» անիւներով անակնկալ կրնան ստեղծել, բայց կրան փրին աւարտեցաւ «սէյֆթի քար»-ի ներկայութեամբ:
Ստորեւ` Սիլվըրսթոնի (11-րդ) կրան փրիի արդիւնքները.
ԿԷՏ |
|
| 1.- Շարլ Լըքլեր («Ֆեռարի») | 25 |
| 2.- Ճորճ Ռասըլ («Մերսետես») | 18 |
| 3.- Լուիս Համիլթըն («Ֆեռարի») | 15 |
| 4.- Լանտօ Նորիս «Մաքլարեն») | 12 |
| 5.- Իզաք Հաժար («Ռետ Պուլ») | 10 |
| 6.- Լիամ Լոսըն («Ռէյսինկ Պուլզ») | 8 |
| 7.- Արվիտ Լինտպլատ («Ռէյսինկ Պուլզ») | 6 |
| 8.- Կապրիէլ Պորթոլեթօ («Աուտի») | 4 |
| 9.- Ֆրանքօ Քոլափինթօ («Ալփին») | 2 |
| 10.- Փիեռ Կասլի («Ալփին») | 1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ |
ԿԷՏ |
| 1.- Քիմի Անթոնելլի (Իտալիա) | 179 |
| 2.- Ճորճ Ռասըլ (Բրիտանիա) | 154 |
| 3.- Լուիս Համիլթըն (Բրիտանիա) | 147 |
| 4.- Շարլ Լըքլեր (Մոնաքօ) | 108 |
| 5.- Լանտօ Նորիս (Բրիտանիա) | 97 |
| 6.- Օսքար Փիասթրի (Աւստրալիա) | 82 |
| 7.- Մաքս Վերշթափեն (Նետերլանտներ) | 76 |
| 8.- Իզաք Հաժար (Ֆրանսա) | 52 |
| 9.- Փիեռ Կասլի (Ֆրանսա) | 42 |
| 10.- Լիամ Լոսըն (Նոր Զելանտա) | 39 |
ԽՄԲԱՅԻՆ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ |
ԿԷՏ |
| 1.- «Մերսետես» | 333 |
| 2.- «Ֆեռարի» | 255 |
| 3.- «Մաքլարեն» | 179 |
| 4.- «Ռետ Պուլ» | 128 |
| 5.- «Ալփին» | 60 |