Մեսսին գերազանցեց իր իսկ ռեկորդը. Արգենտինան՝ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գերազանցեց իր իսկ ռեկորդը՝ այսօր խփելով աշխարհի առաջնություններում իր 21-րդ գոլը:

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչում Արգենտինան 3:2 հաշվով առավելության հասավ Եգիպտոսի նկատմամբ, ընդ որում՝ մինչև 79-րդ րոպեն զիջելով 0:2 հաշվով: Արգենտինացիների երկրորդ գոլի հեղինակը դարձավ Մեսսին:

Աշխարհի գործող չեմպիոնները քառորդ եզրափակիչում հուլիսի 12-ին կհանդիպեն ժամեր անց կայանալիք Շվեյցարիա-Կոլումբիա խաղի հաղթողի հետ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment