Նեթանյահուն խոստովանել է, որ տարաձայնություններ ունի Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը տարաձայնություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Այո, մենք պարբերաբար տարաձայնություններ ենք ունեցել։ Նա ԱՄՆ նախագահն է և անում է այն, ինչը լավ է Միացյալ Նահանգների համար։ Ես Իսրայելի վարչապետն եմ և անում եմ այն, ինչը կարևոր է և լավ է Իսրայելի համար», – ասել է նա CNN-ին։

Այնուամենայնիվ, Նեթանյահուի խոսքով, շատ դեպքերում Իսրայելի և ԱՄՆ-ի շահերը համընկնում են։ «Մեծ հարցերում մենք համաձայն ենք, դա ժամանակ առ ժամանակ չի ստացվում, բայց մենք իրական դաշնակիցներ ենք», – հավելել է նա։

Leave a Comment