
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ և շնորհակալություն հայտնել նրան 900 միլիոն դոլարի նոր աջակցության փաթեթի համար, հաղորդում է BBC-ն։
«Ես շատ շնորհակալ եմ Կանադային նոր աջակցության փաթեթի համար՝ շատ հզոր 900 միլիոն դոլարի փաթեթի համար։ Առաջին հերթին մենք հանձնառու ենք մեր օդային պաշտպանության հնարավորությունները մեծացնելուն։ Կյանքերի պաշտպանությունը գերակա է, և ռուսական հարվածները բալիստիկ և այլ հրթիռներով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն են, որի դեմ պետք է համատեղ պայքարել մեր գործընկերների հետ։ Ես շնորհակալ եմ Կանադային և անձամբ քեզ, Մարկ, սա հասկանալու համար», – գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։
Ըստ Ուկրաինայի առաջնորդի՝ երկու երկրների միջև պատրաստվում է նաև անօդաչու թռչող սարքերի մասին համաձայնագիր։