Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Խմբային փուլում անընդմեջ 2 փայլուն հաղթանակից հետո մեր թիմին սպասվում է ամենավճռորոշ խաղը հիմնական մրցակից Մալթայի Մ16 հավաքականի հետ:
Հուլիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում (նախկին «Միկա» մազահամալիր, Մանանդյան 41), միասին աջակցենք մեր հավաքականին չեմպիոնության ճանապարհին: Մուտքն ազատ է: