«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացայայտ քաղաքական հաշուեյարդարի շրջանակներում «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանի ձերբակալութիւնը, ինչպէս նաեւ վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկութիւններում այսօր իրականացուած գործողութիւնները:
Փաստում ենք.
Ուժային կառոյցները քաղաքական մահակի վերածելու եւ ընդդիմախօսներին ճնշելու գործող վարչախմբի գործելաոճը դուրս է իրաւական որեւէ տրամաբանութիւնից եւ արտացոլում է իշխող վարչախմբի վախերը:
Սեփականութեան իրաւունքի ոտնահարումն ու տնտեսական ահաբեկչութիւնը ուղղակի հարուած են երկրի ներդրումային միջավայրին եւ տնտեսական անվտանգութեանը:
Ակնյայտ է, որ այսպիսի գործողութիւններով իշխող վարչախումբը փորձում է քողարկել օրինականութեան ճգնաժամը եւ հակապետական նպատակների իրագործման ճանապարհին վերացնել հնարաւոր դիմադրութեան բոլոր օճախները:
Մեր աջակցութիւնն ենք յայտնում Գագիկ Ծառուկեանին եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդուող բոլոր անձանց:
Հրաւիրում ենք միջազգային բոլոր դերակատարների ուշադրութիւնը Հայաստանում յետընտրական զարգացումներին եւ կոչ անում յստակ գնահատականներով կանխել Հայաստանում ամբողջատիրական վարչակարգի ամրապնդումը:
ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ
6 յուլիս 2026