Պոլիտեխնիկցիների 93-րդ սերունդը ավարտեց համալսարանը

Հուլիսի 5-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվեց 93-րդ սերնդի շրջանավարտների ավարտական միջոցառումը։ Միջոցառումը այս տարի յուրահատուկ էր․ յուրաքանչյուր շրջանավարտ իր դիպլոմը ստացավ բեմից՝ պրոֆեսորադասախոսական կազմի, համալսարանի անվանի շրջանավարտների, հոգաբարձուների խորհրդի անդամների և ծնողների ներկայությամբ։

Շրջանավարտներին շնորհավորեցին համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և Հոգաբարձուների խորհրդի անդամ, Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհավորեց Պոլիտեխնիկի թվով 93 րդ շրջանավարտներին՝ նշելով, որ արդեն հինգերորդ տարին է, ինչ համալսարանը Տերյան Կորյուն խաչմերուկում՝ տեխնոլոգիական կրթության խորհրդանշական միջավայրում, հանդիսավորությամբ ճանապարհում է իր շրջանավարտներին դեպի կյանքի նոր փուլ։ Նրա խոսքով՝ ձևավորված այս ավանդույթը ոչ միայն ամփոփում է համալսարանական տարիների համատեղ աշխատանքի արդյունքները, այլև խորհրդանշում է երիտասարդների մասնագիտական ճանապարհի նոր սկիզբը:

Firebird Ai-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն էլ մոտիվացիոն ուղեղձ հղեց Պոլիտեխնիկի 93-րդ սերնդի շրջանավարտներին: Եսայանի խոսքով՝ հաճախ մեծ երազանքները իրականություն են դառնում այն ժամանակ, եթբ որևէ մեկը հրաժարվում է հավատալ դրա անհնարինությանը։ «Եթե ձեզ ասեն որ անհնար է, նշանակում է՝ դուք ճիշտ ուղղությամբ եք նայում»,- ասաց Ալեքսանդր Եսայանը;

Leave a Comment