Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ

Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ


 

Հայկական ժամանակ. Հուլիսի լույս 6-ի գիշերը Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել և անօդաչու թռչող սարքերով գրոհել Կիևը:


 


Զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 46-ը՝ ստացել վնասվածքներ, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:


 


Գործողության ժամանակ Ռուսաստանն օգտագործել է 68 հրթիռ, այդ թվում՝ 23 բալիստիկ, և 351 անօդաչու թռչող սարք։ Հարձակումը շարունակվել է մինչև վաղ առավոտյան։


 


Պայթյուններ են որոտացել քաղաքի տարբեր շրջաններում, արձակման ժամանակ ուկրաինական մայրաքաղաքի բնակիչները պատսպարվել են մետրոյի կայարաններում։


 


Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի տվյալներով՝ Պոդոլսկի շրջանում մասամբ փլուզվել է բնակելի շենք։ Դառնիցկի շրջանում վնասվել են մի քանի բազմահարկ շենքեր, փլատակների տակ կարող են մարդիկ լինել։


 


«Սրանք բնակելի շենքեր են։ Վայրեր, որտեղ մարդիկ քնել և ապրել են իրենց սովորական կյանքով»,- հայտարարել է Տկաչենկոն։


 


Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը և բնակիչներին կոչ է արել մնալ պատսպարաններում։


 


Հարձակումից մի քանի ժամ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել էր Կիևի ուղղությամբ Ռուսաստանի կողմից նոր զանգվածային հարվածի նախապատրաստման մասին։


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment