Նոր կարգավորումների վերաբերյալ ամենահաճախ առաջացող հարցերից մեկը վերաբերում է այն դեպքերին, երբ անձը ունեցել է մի քանի կարգ կամ ենթակարգ վարելու իրավունքի վկայականում (օրինակ՝ B, C, D), սակայն զրկվել է վարելու իրավունքից։
Եթե զրկման ժամկետը լրացել է, և անձը վերականգնել է միայն մեկ կարգ (օրինակ՝ B կարգը), ապա նա կարող է օգտվել նոր հնարավորությունից և վերականգնել նաև մյուս կարգերն ու ենթակարգերը։ Սակայն այդ դեպքում անհրաժեշտ է՝
- ստանալ նոր վարորդական պլաստիկ վկայական՝ բոլոր կարգերի և նշումներով,
- համաձայնել փորձաշրջանի պայմանին՝ 1 տարվա ժամկետով,
- և անցնել համապատասխան ընթացակարգը՝ ընտրած կարգավորման մոդելից կախված։
Մասնավորապես՝ վարորդը կարող է ընտրել երկու տարբերակ․
- կամ գնալ նոր կարգավորումներով՝ փորձաշրջանով և սահմանված բալային համակարգով,
- կամ պահպանել ստանդարտ ընթացակարգը՝ 13 միավորի համակարգով և հանձնել որակավորման քննություններ։
Կարևոր է նաև անցումային դրույթը․ եթե զրկման ժամկետը լրացել է մինչև 2026 թվականի հուլիսի 5-ը ներառյալ, ապա անձը կարող է հուլիսի 6-ից մեկ տարվա ընթացքում դիմել։ Իսկ եթե զրկման ժամկետը դեռ չի լրացել, ապա պետք է սպասել դրա ավարտին, և միայն դրանից հետո օգտվել հնարավորությունից՝ սահմանված ժամկետում։