ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արարատցեմենտ»-ում գործողությունները սկսվել են առավոտյան՝ ուժի կիրառմամբ․ տնօրենի ԺՊ

«Արարատցեմենտ» կոմբինատի գլխավոր տնօրենի ԺՊ-ն Արստյոմ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել:

Նրա խոսքով՝ իրավապահ գործողությունները սկսվել են առավոտյան ժամը 07:30–08:00-ի սահմաններում՝ «լայնածավալ գործողություններով, ուժի կիրառմամբ և վախեցնելու մթնոլորտում»։

Պողոսյանը նշել է, որ, ըստ իրենց ունեցած տեղեկությունների, առկա է դատարանի որոշում, սակայն գործողությունների ընթացքը խոչընդոտել է հերթափոխի աշխատակիցների մուտքը գործարան․ վերջիններս չեն թույլատրվել մտնել տարածք։

Նրա խոսքով՝ նման իրավիճակը կարող է հանգեցնել լուրջ վնասների, այդ թվում՝ նաև էկոլոգիական ռիսկերի, եթե արտադրական գործընթացները չվերահսկվեն։

Leave a Comment