ՇՎՏՄ-ն գործարարներին հորդորում է հասցեներում «Ամիրյան» անվանումը փոխարինել «Պապ թագավորով»

ՇՎՏՄ-ն հայտարարությամբ դիմել է Ամիրյան փողոցում գործունեություն ծավալող գործարարներին։

«Հարգելի՛ գործարարներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց։

Խնդրում ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր կողմից օգտագործվող գովազդային ցուցանակներում, հայտարարություններում (այդ թվում՝ համացանցով տարածվող), թռուցիկներում (ֆլայերներում) և Ձեր կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տարածվող այլ տեղեկատվությունում հասցեի անվանման համապատասխան փոփոխություններ կատարելու ուղղությամբ։

Շնորհակալություն համագործակցության համար»,- ասված է ՇՎՏՄ-ի տարածած հայտարարության մեջ։

Leave a Comment