ՇՎՏՄ-ն գործարարներին հորդորում է հասցեներում «Ամիրյան» անվանումը փոխարինել «Պապ թագավորով»

ՇՎՏՄ-ն հայտարարությամբ դիմել է Ամիրյան փողոցում գործունեություն ծավալող գործարարներին։ «Հարգելի՛ գործարարներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց։ Խնդրում ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր կողմից օգտագործվող գովազդային ցուցանակներում, հայտարարություններում (այդ թվում՝ համացանցով տարածվող), թռուցիկներում (ֆլայերներում) և Ձեր կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տարածվող այլ տեղեկատվությունում հասցեի անվանման համապատասխան փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ … Read more

Սոֆիայում ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի» • Tribune.am

Սոֆիայի սրտում՝ Պեյո Յավորով թաղամասում, ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Հայաստան ճեմուղի»։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունից, որոշումն ընդունվել է Սոֆիայի քաղաքային խորհրդի կողմից միաձայն՝ 33 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։ «Այս միաձայն աջակցությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի կարևոր դրսևորում է, որն արտացոլում է հայ և բուլղար ժողովուրդների միջև ձևավորված դարավոր կապերն … Read more