Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համոզմամբ՝ խցանումների հիմնական պատճառը մարդատար ավտոմեքենաների թվի շարունակական աճն է։ Առանց համակարգային փոփոխությունների՝ ավտոմեքենաների թվի աճը կարող է էլ ավելի խորացնել խցանումների խնդիրը, ուստի Երևանի քաղաքապետը անհրաժեշտ է համարում փուլային և տրամաբանական լուծումներ։
Ավինյանը նաև նշել է, որ հնարավոր սահմանափակումների վերաբերյալ քննարկումները պետք է դիտարկվեն միայն այն դեպքում, երբ քաղաքացիների համար ապահովված լինեն հստակ և արդյունավետ այլընտրանքներ։
«Եթե որևէ նոր կանոնակարգ կամ սահմանափակում պետք է կիրառվի, ապա նախ պետք է ապահովել, որ հանրային տրանսպորտը լինի ավելի արագ և արդյունավետ, քան սեփական մեքենայով տեղաշարժը։ Միաժամանակ, անհրաժեշտ է զարգացնել նաև կայանատեղիների համակարգը քաղաքի մուտքերում, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան փոխել իրենց տեղաշարժման եղանակը»,- նշել է քաղաքապետը։