ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 250-ամյակի կապակցությամբ:
«Շնորհավորում ենք Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը, որը հետագա զարգացման լայն հնարավորություններ է բացում։ Մենք անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»,- նշված է գրառման մեջ։