Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը





Այսօր՝ հուլիսի 4-ին, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով մի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ բողոքարկման վերջնաժամկետը երկարաձգվել է՝ մինչև հուլիսի 5-ի ժամը 17.00-ն:



Leave a Comment