Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու՝ դանակահարված վիճակում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ տուժածները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում են տուժածների կյանքի համար, քրեական և համայնքային  ոստիկանները պարզել են, որ նրանք են Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։

Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե որտեղ են նրանք դանակահարվել։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է՝ փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Leave a Comment