Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել • Tribune.am

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մունտեանուն հայտարարել է իր հրաժարականի մասին, քանի որ չի կարողանում գործել իր սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան։

«Այսօր ես ավարտում եմ իմ վարչապետի պաշտոնավարման ժամկետը։ Հենց որ հասկացա, որ այլևս չեմ կարող կատարել իմ մանդատը իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշեցի հրաժարական տալ», – գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Leave a Comment