11:00 Լուրերը մեկ տողով. Ընտրակաշառքի գործ, վարորդական նոր կանոններ և միջազգային զարգացումներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•  Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձերբակալել է մի շարք անձանց, իրականացվել են խուզարկություններ և այլ քննչական գործողություններ։

•   Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան՝ մասնակցելու Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։ 

•   Կառավարությունը հաստատել է վարորդական վկայականների տրամադրման նոր կարգ՝ պարզեցնելով առողջական ստուգումները, երկարաձգելով տեսական քննության վավերականությունը և փոխելով քննությունների ընթացակարգը։ 

•   Ռուսաստանը հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները կիսում են Հայաստանի եվրոպական մերձեցման շուրջ մտահոգությունները և այն համարում են տնտեսական ռիսկ։ 

 

•  Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հույս ունի առաջիկա շաբաթներին վերսկսել մուտքը Իրանի միջուկային օբյեկտներ։ 

•  Կիևում ռուսական հարվածից ավերված շենքի փլատակներից ևս երեք զոհի մարմին է դուրս բերվել, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի։ 

•   Նյու Յորքում Էմփայր Սթեյթ Բիլդինգի ալեհավաք բարձրացած և այնտեղ ամուսնության առաջարկ արած ռուս բլոգերները մեղադրանքներից հետո ազատ են արձակվել մինչև հաջորդ դատական նիստը։ 

•   Աշխարհի առաջնությունում Իսպանիան 3։0 հաշվով հաղթել է Ավստրիային, իսկ Ունաի Սիմոնն ու Կրիշտիանու Ռոնալդուն սահմանել են նոր ռեկորդներ։

Leave a Comment