Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կմնա կալանքի տակ

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ:

Նրա պաշտպան Հրանտ Անանյանը «Ա1+»-ի հետ զրույցում անարդար է համարել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։

Անանյանը որոշումը ստանալուց հետո բողոք է ներկայացնելու վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք՝ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել 2012 թ․ ենթադրյալ ապօրինի պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։

Leave a Comment