Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ դուրս գալուց հետո գնահատել է փլեյ-օֆֆի հաջորդ խաղում Բրազիլիայի թիմին հաղթելու հնարավորությունը։
«Բրազիլիային հաղթելու շանսերը մեծ չեն։ 1/8 եզրափակչում կլինեն գերազանց թիմեր։ Հեշտ չի լինի։ Չգիտեմ՝ կհաջողվի՞ մեզ ավելի հեռու գնալ։ Հեշտ խնդիր չէ Բրազիլիային հաղթելը։ Մենք մեծ աշխատանք ենք կատարել և գերազանց ենք պատրաստված»,- Էրլինգ Հոլանդի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
1/16 եզրափակչում Նորվեգիան 2:1 հաշվով հաղթել էր Կոտ դ’Իվուարին։ Էրլինգ Հոլանդը դարձել էր գոլի հեղինակ։