Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով

Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով

Մեքսիկայում ազգային հավաքականի հաղթանակի տոնակատարությունն ավարտվել է ողբերգությամբ․ զանգվածային հրմշտոցի հետևանքով երկու մարդ է մահացել։ The Sun-ի փոխանցմամբ՝ զոհերը 44-ամյա տղամարդ և 19-ամյա աղջիկ են։ Երկուսն էլ մահացել են շնչահեղձության հետևանքով։

Դեպքի վայր ժամանած բուժաշխատողները տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն, իրականացրել սիրտ-թոքային վերակենդանացում և տեղափոխել հիվանդանոց։ Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել 44-ամյա տղամարդու և 19-ամյա աղջկա կյանքը։ Չնայած արտակարգ ծառայությունների արագ արձագանքին՝ կանխել ողբերգությունը չի հաջողվել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment