Հուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է․ նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակը

Հուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն ու դատախազության հիմնադրման 108-ամյակն է։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«108 տարի՝ օրենքի գերակայության, պետական շահերի պաշտպանության և հանրային վստահության ամրապնդման ճանապարհին։

Դատախազությունն այսօր ուժեղ է իր մասնագիտական կարողություններով, դատախազների բարեվարքությամբ, շարունակական կրթությամբ և միջազգային գործընկերության վրա հիմնված համագործակցությամբ։

Շնորհավոր Դատախազության աշխատողի օրը և Դատախազության հիմնադրման 108-ամյակը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Leave a Comment