
ԱՄՆ Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել ստորադաս դատարանի որոշումը, որն արգելափակվել էր նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը։ Այդ հրամանագրով Թրամփը սահմանափակում էր ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը։
Թրամփը պետական գերատեսչություններին հանձնարարում էր ԱՄՆ-ում ծնված երեխաների քաղաքացիությունը չճանաչել, եթե նրանց ծնողներից ոչ մեկը ԱՄՆ-ի քաղաքացի կամ մշտական բնակիչ (գրին քարտի սեփականատեր) չէ։
Նախագահի հրամանագրին դեմ է քվեարկել Գերագույն դատարանի վեց, կողմ՝ երեք դատավոր ։
Թրամփն այս փաստաթուղթն ստորագրել էր 2025 թվականի հունվարին՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Սա նրա առաջին հրամանագրերից մեկն էր։