Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները — MediaNews

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին պարգևատրելու մասին։

Որոշման համաձայն՝ Պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ և բարեխղճորեն կատարելու համար մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Ազգային ժողովի նախագահի հուշանվերով։

Բացի այդ՝ մի շարք ծառայողներ արժանացել են նաև Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment