
«Փորձում են քանդել Բաղրամյան պողոտայի 18\2 հասցեում գտնվող կանաչապատ այգին, կտրել ծառերը»,- այս մասին բարձրաձայնում են բնակիչները: «Ասում են՝ 9-մետրանոց բարձրության շենք են ուզում կառուցել: Մենք դիմել ենք փաստաբանին, ասաց՝ եթե ծառերը կտրեն, զանգեք ոստիկանություն: Բազմամյա ծառեր են, չգիտեմ՝ սա ինչ է նշանակում, չգիտեմ՝ մեզ ինչ է սպասվում»,- ասում են նրանք: