Աշխարհի առաջնությունը կշարունակվի առանց Գերմանիայի. անակնկալները շարունակվում են

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 Պարագվայի հավաքականը հիմնական և լրացուցիչ ժամանակներում 1-1 հաշվով ավարտելով հանդիպումը՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4-3 հաշվով պարտության մատնեց Գերմանիային։

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին, երբ աչքի ընկավ պարագվայցի Խուլիո Էնսիսոն։ Գերմանացիներին հաջողվեց վերականգնել հավասարությունը երկրորդ խաղակեսի սկզբում. 54-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կայ Հավերցը։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներում այլևս գոլեր չգրանցվեցին։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարն ավելի հաջող դասավորվեց հարավամերիկացիների համար։ Գերմանացիների կազմում իրենց հարվածները չկարողացան անվրեպ իրացնել Կայ Հավերցը, Նիկ Վոլտեմադեն և վճռորոշ հարվածը կատարած Ջոնաթան Տան, որի վրիպումից անմիջապես հետո Խոսե Կանալեն իրացրեց Պարագվայի հաղթական գնդակը:

Այսպիսով, Պարագվայի ազգային հավաքականը դուրս եկավ  1/8 եզրափակի։

Աղբյուրը` armsport.am

Leave a Comment