
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը արտահանման խթանման ծրագրերի ամփոփաթերթ է հրապարակել, որտեղ տնտեսվարողները կարող են ծանոթանալ արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերին, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման արգելքների ու սահմանափակումների ֆոնին Հայաստանի կառավարությունն արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։
Կառավարությունն արդեն իսկ տնտեսվարողներին արտահանման հարցում աջակցելու մի շարք ծրագրեր է ընդունել, որոնց կարող եք ծանոթանալ ամփոփաթերթում։