Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծել, պարբերաբար բարելավելով հարկային վարչարարությունը։ Հենց այս նպատակով ՊԵԿ-ի և համապատասխան պետական կառույցների նախաձեռնությամբ հունիսի 8-ից կատարվել են փոփոխություններ քրեական դատավարության օրենսգրքում։Սահմանվել է գույքի արգելադրման այլընտրանքային մեխանիզմ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից։
Եվ այսպես, նոր փոփոխություններով քրեական վարույթի ընթացքում արգելադրված գույքը կարող է հանվել արգելանքից, եթե գույքի սեփականատերըկամ տիրապետողը գույքի արժեքի չափով բանկային երաշխիք է ներկայացնում։ Սա շատ կարևոր փոփոխություն է, քանի որ գույքի վրա դրված արգելանքը հաճախ խոչընդոտում էր բիզնեսի բնականոն աշխատանքը, օրինակ, հարկ վճարողը, արգելադրված գույքը, այդ թվում դրամական միջոցները չէր կարողանում տնօրինել այդ ընթացքում, ինչն էլ շատ հաճախ առաջացնում էր ֆինանսական կորուստներ, իսկ այսուհետ, եթե անձը կամ ընկերությունը արգելադրված գույքին համարժեք գումարի չափով բանկային երաշխիք է ներկայացնում, ապա նրա գույքը կարող է հանվել արգելանքից։
Միաժամանակ հստակեցվել է նաև արգելադրման ենթակա գույքի ցանկը, ներառելով նաև այլ գործիքներ, այդ թվում արժեթղթեր, ներառյալ պարտատոմսեր։ Բարելավման արդյունքում ձևավորվում է ավելի ճկուն համակարգ, որում բիզնեսը շարունակում է աշխատել առանց խոչընդոտների, իսկ հանրային և մասնավոր շահերը հավասարակշռված են։