«Երբեք ուշ չէ». Իսրայելի կառավարությունը միակողմանիորեն քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին

Իսրայելի կառավարությունը կիրակի օրը քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին՝ հետևելով անցյալ շաբաթվա վերջին արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից ներկայացված բանաձևի առաջարկին։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post-ը:

«Իսրայելի կառավարությունը կարճ ժամանակ առաջ հաստատեց իմ ներկայացրած բանաձևը, որով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Երբեք ուշ չէ ճիշտ բան անելու համար», – քվեարկությունից հետո ասել է Սաարը։

«Այս սարսափելի ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և իրական վեճ չկա պատմական փաստերի վերաբերյալ: Դրա ընթացքում սպանվել է 1.5 միլիոն մարդ և ոչնչացվել մշակութային ու պատմական ժառանգություն: Իմ կարծիքով, որպես հրեաներ և, անշուշտ, որպես հրեա ժողովրդի պետություն, մեր բարոյական պարտականությունն էր ընդունել այսօր մեր կողմից հաստատված որոշումը», – նշել է նա։

Առաջարկն այժմ պետք է ներկայացվի Քնեսեթի լիագումար նիստին՝ քվեարկության համար։

Leave a Comment