
Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք և հետաքրքրված է հանրապետության քաղաքական դաշտի մաքրմամբ, հայտարարել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Մեդվեդևը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը որակել է որպես հայկական ընդդիմության անդամների նկատմամբ բռնաճնշումների նոր փուլ։ Կուսակցության նախագահը նշել է, որ Արևմուտքը բառացիորեն «ձեռքով կառավարման» տակ է դրել Հայաստանի պետական ապարատը։
«Հայաստանի համար չափազանց դժվար կլինի խուսափել նման թելադրանքից։ Եվ դա հասկանալի է. հանրապետությունը դիտարկելով միայն որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք, Արևմուտքն ամենից շատ հետաքրքրված է քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերություններ պաշտպանող բոլոր ուժերից», – ասել է Մեդվեդևը։